Մալթայի փոխվարչապետը Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործում նրա դերը
Նոյեմբերի 17, 2025

Մալթայի փոխվարչապետը Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործում նրա դերը

By Հոկտեմբերի 09, 2025 106

Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը երկու շաբաթ առաջ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Facebook-ում գրառման մեջ Բորջը հիշեցրել է այս համատեքստում Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը: 

«Որպես 2024 թվականին ԵԱՀԿ-ն ղեկավարող անձ, ես շատերի հետ աշխատել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուրջ՝ հասնելու խաղաղության, որը վերջապես ձեռք բերվեց այս ամռանը Ամերիկայի նախագահի կողմից: Ես Ամերիկայի նախագահին հանձնեցի իմ անունից գրված նամակը, որտեղ նրան տեղեկացրել եմ, որ շատերի նման ես նրան առաջադրել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է Բորջը: 

Պաշտոնյան ԱՄՆ նախագահին նաև խրախուսել է շարունակել աշխատել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ: Նա նշել է, որ տեսնում է մեծ հանձնառություն, որը խաղաղությունն ավելի մոտ է դարձնում: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերшզմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը. Գերմանիայի ՊՆ

ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը

Մասիսի ղեկավար ընտրվեց Նորայր Հակոբյանը

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Վենսի ավտոշարասյունը

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Մեծ Բրիտանիայում գտնվող ուկրաինացիներին հնարավոր է ուղարկեն հայրենիք. ՆԳՆ

Լեհաստանը երկու սահմանային անցակետ է բացել Բելառուսի հետ սահմանին

Եղանակը կտաքանա․ Տաք օդային հոսանքները մեր երկրում կմնան մինչև տարվա վերջ

Ադրբեջանը չինական կործանիչներ է ստացել

«Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱԱ-2026․ 48 մասնակցից 32-ը հայտնի է

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին