Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել
Նոյեմբերի 15, 2025

Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

By Հոկտեմբերի 08, 2025 184

Ոսկու բորսայական գինը կրկին բարձրանում է. այսօր առավոտյան այն գերազանցել է տրոյական ունցիայի դիմաց 4 050 դոլարի նշագիծը։ Այս մասին պարզ է դառնում հետևում է Նյու Յորքի Comex բորսայում սակարկությունների տվյալներից:

Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսները միևնույն ժամանակ թանկանում են 1,69 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 48,318 դոլարի:

Նախօրեին հաղորդվել էր, որ ոսկու գինն ամրապնդվել է տրոյական ունցիայի դիմաց 4 000 դոլարից բարձր մակարդակի վրա։ Վերլուծաբանը նշում է, որ շուկայում շատ առումներով նման տրամադրությունները պայմանավորված են Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ամերիկյան պետական հաստատությունների մի մասի աշխատանքի դադարեցմամբ՝ հաջորդ ֆինանսական տարվա համար համաձայնեցված բյուջեի բացակայության պատճառով (այսպես կոչված, կառավարության «շաթդաուն»):

«Շուկայական տրամադրությունները ԱՄՆ-ի տոկոսադրույքի իջեցման և կառավարության շարունակական անաշխատունակության շուրջ նպաստում են ոսկու գնաճին: Սակայն 4 հազար դոլարի մակարդակում շահույթ գրանցելու գայթակղությունը պոտենցիալ կարճաժամկետ ռիսկ է ներկայացնում», - Reuters գործակալությունը մեջբերում է KCM Trade-ի վերլուծաբան Թիմ Ուոթերերի կարծիքը։

«Շաթդաունը», այդ թվում, խախտում է մակրոտնտեսական վիճակագրության շրջանառությունը։ Այսպես, նախօրեին նախատեսված էր հրապարակել ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի մասին տվյալները, ինչը տեղի չունեցավ։ Իսկ մակրոստատիստիկան, այդ թվում, հաշվի է առնվում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)

Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփ

Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

Volkswagen-ը նոր էլեկտրաքրոսովեր է մշակել

ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է․ «Հրապարակ»

Airbus-ը հավաքել է իր առաջին գերերկար թռիչքների համար նախատեսված ինքնաթիռը

Իրանում առաջին անգամ կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»

Խորվաթիան նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

Թրամփը խոստանում է էժանացնել սուրճն ու բանանը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աճել է

Ռուսական ցորենը 2-րդ կարգի է, ղազախականը՝ 3-րդ․ ՍԱՏՄ

Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4.9%-ով. ԵՏՀ

Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին