Հայտնի է` Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է տուն ձեռք բերել հավաստագրով
Նոյեմբերի 15, 2025

Հայտնի է` Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է տուն ձեռք բերել հավաստագրով

By Հոկտեմբերի 08, 2025 115

Արցախից բռնի տեղահանված 3020 ընտանիք բնակապահովման պետական ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Նախարարությունը հիշեցնում է, որ առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում հավաստագիրը տրամադրվում է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու, առանձնատուն կառուցելու, ինչպես նաև գործող հիփոթեքային վարկը մարելու համար։

Աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ երեխաների համար՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Գումարը կախված է տարածաշրջանից. հեռավոր քաղաքներում և գյուղերում աջակցությունն ավելի մեծ է։

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից։ Հավաստագրերի վավերականության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 08 Հոկտեմբերի 2025 18:31

Լրահոս

Ֆոտո

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)

Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփ

Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

Volkswagen-ը նոր էլեկտրաքրոսովեր է մշակել

ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է․ «Հրապարակ»

Airbus-ը հավաքել է իր առաջին գերերկար թռիչքների համար նախատեսված ինքնաթիռը

Իրանում առաջին անգամ կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»

Խորվաթիան նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

Թրամփը խոստանում է էժանացնել սուրճն ու բանանը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աճել է

Ռուսական ցորենը 2-րդ կարգի է, ղազախականը՝ 3-րդ․ ՍԱՏՄ

Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4.9%-ով. ԵՏՀ

Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին