Կյանքից հեռացել է մեր հարգարժան գործընկեր, բժշկակական գիտությունների դոկտոր, ականավոր բժիշկ֊ճառագայթաբան Արմեն Կարպի Ղազարյանը։ Այս մասին հայտնում են Ռադիոլոգների հայկական ասոցիացիայից։
«Նա Հայաատանում համակարգչային տոմոգրաֆիայի հիմնադիրներից է, ով կրթել է բազմաթիվ սերունդների՝ փոխանցելով նրանց իր հարուստ գիտելիքն ու փորձը։ Նրա ներդումը ռադիոլոգիայի բնագավառում անգնահատելի է։
Ողջ ռադիլոգիական համայնքը վշտակցում է նրա ընտանիքին և հարազատներին»,–ասված է հաղորդագրության մեջ։