Եվրախորհրդարանը կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները
Հոկտեմբերի 10, 2025

Եվրախորհրդարանը կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները

By Հոկտեմբերի 09, 2025 26

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը ԵՄ երկրներին կոչ է անում խոցել ռուսական ինքնաթիռները իրենց օդային տարածքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնի է դառնում քվեարկության արդյունքներից։

Սեպտեմբերին Լեհաստանն ու Էստոնիան Ռուսաստանին մեղադրել էին «օդային տարածքը խախտելու» մեջ։ Սակայն հոկտեմբերի 7-ին Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը խոստովանեց, որ ԵՄ-ն ապացույցներ չունի Եվրոպայի տարածքում դրոնների արձակման գործում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ։ 

«Եվրախորհրդարանը խրախուսում է ցանկացած նախաձեռնություն, որը թույլ է տալիս ԵՄ-ին և նրա անդամ պետություններին համակարգված, միավորված և համաչափ գործողություններ ձեռնարկել իրենց օդային տարածքի բոլոր խախտումների դեմ` ներառյալ օդային սպառնալիքների ոչնչացումը, վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի անխոհեմ և էսկալացիոն գործողությունները՝ ուղղված ԵՄ անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքի խախտմանը, ինչպես նաև ԱԹՍ-ների կանխամտածված ներխուժումները Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում ծայրահեղ կարևոր նշանակության ենթակառուցվածքներ»,- նշված է բանաձևում։ 

Բացի այդ, եվրապատգամավորները կոչ են անում ԵՄ երկրներին բոլոր սառեցված ռուսական ակտիվները որպես հիմք օգտագործել Ուկրաինային վարկ տրամադրելու համար, ինչպես նաև միասնական տեսքի բերել հակառուսական պատժամիջոցները և նմանատիպ միջոցներ կիրառել Բելառուսի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ:

Նշենք, որ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս