Մոսկվան նախաձեռնում է ԱՊՀ + ձևաչափ
Նոյեմբերի 15, 2025

Մոսկվան նախաձեռնում է ԱՊՀ + ձևաչափ

By Հոկտեմբերի 08, 2025 167

Հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարների հետ: Նրանք Ռուսաստանի նախագահին շնորհավորել են ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է արտաքին քաղաքական հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հավելել, որ Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ քննարկել է նաև առաջիկայում կայանալիք՝ կազմակերպության Խորհրդի նիստի հետ կապված հարցեր:

 

ԱՊՀ երկրների առաջնորդներն առաջիկայում Խորհրդի նիստ կգումարեն Դուշանբեում, որի ընթացքում, ինչպես Ուշակովն է տեղեկացրել, նախատեսվում է քննարկել «ԱՊՀ+ ձևաչափի ստեղծման նպատակահարմարությունը»: 

Նախկին խորհրդային հանրապետություններից ԱՊՀ անդամ չեն մերձբալթյան երեք հանրապետությունները, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: ԱՊՀ-ն ստեղծվել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում:

Այս իմաստով հետխորհրդային տարածքի որևէ երկիր հազիվ թե այդ կառույցի հետ համագործակցության հետաքրքրվածություն ունենա: Չափազանց մեծ է Ռուսաստանից կախվածության մեջ հայտնվելու կասկածամտությունը:

ԱՊՀ + ձևաչափի հավանականությունը քննարկելու մասին Վլադիմիր Պուտինի օգնականը խոսել է մի իրավիճակում, երբ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են եվրոպամետ ուժերը, իսկ Վրաստանի իշխող կուսակցությունն, ընդհակառակը, Եվրոպային խորհուրդ է տվել զբաղվել իր ներքին հարցերով:

Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ ունենալով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չլուծված հակամարտություններ, պաշտոնական Թբիլիսին կգնա ԱՊՀ հետ ասոցացված հարաբերությունների:

Բայց Վրաստանը մի իրավիճակում է, երբ ոչ Եվրոպայից, ոչ Միացյալ Նահանգներից, կարծես, ակնկալիքներ չունի: Բացառված չէ, իհարկե, որ Մոսկվան կարող է առաջ մղել ԱՊՀ-ի հետ նույն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի ասոցացման գաղափարը: Հնարավոր է, որ նման ցանկություն հայտնի նաև Մոլդովայի գագուզական ինքնավարությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)

Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփ

Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

Volkswagen-ը նոր էլեկտրաքրոսովեր է մշակել

ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է․ «Հրապարակ»

Airbus-ը հավաքել է իր առաջին գերերկար թռիչքների համար նախատեսված ինքնաթիռը

Իրանում առաջին անգամ կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»

Խորվաթիան նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

Թրամփը խոստանում է էժանացնել սուրճն ու բանանը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աճել է

Ռուսական ցորենը 2-րդ կարգի է, ղազախականը՝ 3-րդ․ ՍԱՏՄ

Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4.9%-ով. ԵՏՀ

Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին