Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացիություն ստացել
Նոյեմբերի 15, 2025

Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացիություն ստացել

By Հոկտեմբերի 09, 2025 140

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 12 500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը` պատասխանելով Spuntik Արմենիայի հարցմանը։

«Հոկտեմբերի 1-ի տվյալով` Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 12 564 անձի»,- հայտնեցին գերատեսչությունից։

Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ 6778 անչափահասի է ՀՀ քաղաքացիություն տրվել (այն հիմքով, որ քաղաքացիությունն ընդունել են նրանց ծնողները)։

Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 20 հազար բռնի տեղահանված, այդ թվում՝ երեխաները։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հիշեցրեց, որ ԼՂ–ից տեղահանված անձանց համար քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցված է։ Նրա խոսքով՝ սովորաբար քաղաքացիություն ստանալը տևում է առնվազն 90 օր, իսկ ԼՂ բնակիչների համար առավելագույնը 2 ամսում է լինում։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)