Հունվար–սեպտեմբերին ձեթը թանկացել 15,9 տոկոսով, կարագը՝ 12.5 տոկոսով, սուրճը՝ 14.2 տոկոսով, հացը՝ 5 տոկոսով
Նոյեմբերի 15, 2025

Հունվար–սեպտեմբերին ձեթը թանկացել 15,9 տոկոսով, կարագը՝ 12.5 տոկոսով, սուրճը՝ 14.2 տոկոսով, հացը՝ 5 տոկոսով

By Հոկտեմբերի 08, 2025 109

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների ինդեքսը՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. սեպտեմբերը 2024թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%: 

Սննդամթերքի գներ․ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ:

2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով։

Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%- ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 15.9%- ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի՝ 1.6%, մարգարինի՝ 3.5%, կարագի՝ 12.5%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.5% և 1.2% գնաճ:

Շոկոլադի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5%-ով։

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7%-ով։

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ձվի և հնդկացորենի գները նվազել են 3.0% և 0.6%- ով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

Volkswagen-ը նոր էլեկտրաքրոսովեր է մշակել

ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է․ «Հրապարակ»

Airbus-ը հավաքել է իր առաջին գերերկար թռիչքների համար նախատեսված ինքնաթիռը

Իրանում առաջին անգամ կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»

Խորվաթիան նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

Թրամփը խոստանում է էժանացնել սուրճն ու բանանը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աճել է

Ռուսական ցորենը 2-րդ կարգի է, ղազախականը՝ 3-րդ․ ՍԱՏՄ

Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4.9%-ով. ԵՏՀ

Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկանների, ինչպես նաև 65 և բարձր տարիքի անձանց առողջության ապահովագրավճարը

ՀՀԿ ԳՄ-ն դատապարտում է «Antifake.am»-ի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունները

Սի Ծինփինը Թաիլանդի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը