«Բարսելոնայի» եկամուտները 2024/25 մրցաշրջանում ռեկորդ են սահմանել
Նոյեմբերի 15, 2025

«Բարսելոնայի» եկամուտները 2024/25 մրցաշրջանում ռեկորդ են սահմանել

By Հոկտեմբերի 08, 2025 156

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն եկամուտները հասել են ռեկորդային 994 միլիոն եվրոյի՝ գերազանցելով 2018/19 մրցաշրջանի նախորդ ռեկորդը՝ 990 միլիոն եվրո։ 

Մաքուր օպերացիոն շահույթը կազմել է 2 միլիոն եվրո, ինչը վկայում է երկրորդ տարին անընդմեջ դրական ֆինանսական հաշվեկշռի մասին։ Եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ռեկորդային հովանավորչական գործարքներով, ներառյալ Nike-ի հետ պայմանագիրը, որը բերել է 259 միլիոն եվրո։

Ակումբային ատրիբուտիկայի վաճառքը աճել է 55%-ով՝ հասնելով 170 միլիոն եվրոյի։ Սպորտային հաջողությունները և հանդիպումների բարձր այցելությունը ապահովել են 39 միլիոն եվրո հավելյալ եկամուտ։ Հարկերն ու տուգանքները հաշվառելուց հետո ակումբը գրանցել է 17 միլիոն եվրոյի կորուստ, որը մասնավորապես պայմանավորված է ՈւԵՖԱ-ի կողմից ֆինանսական «ֆեյր-փլեյի» խախտման համար սահմանված 15 միլիոն եվրո տուգանքով։ Ակումբի ընդհանուր պարտքը նվազել է 90 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 469 միլիոն եվրո։ 

Աշխատավարձային ֆոնդը կազմում է գործառնական եկամուտների 54%-ը, ինչը համապատասխանում է ՈւԵՖԱ-ի նորմերին։ Առաջիկա 2025/26 մրցաշրջանի համար ակումբի ղեկավարությունը հաստատել է 1,075 միլիարդ եվրո կանխատեսվող եկամուտով բյուջե։ Թարմացված «Կամպ Նոու» մարզադաշտ վերադառնալը կանխատեսվում է, որ կբերի 50 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում 19 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ընդդեմ «Ժիրոնայի»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարը թանկացել է, ռուբլին ու եվրոն կայուն են․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Թրամփը ստորագրել է տավարի, բանանի, սուրճի և լոլիկի ներկրման մաքսատուրքերի նվազեցման մասին օրենքը

Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Կոլումբիան հարվածներ է հասցրել Վենեսուելայի սահմանի մոտ

Աշխարհը դեպի դժոխք տանող ճանապարհին է․ Ռիտեր

Չինաստանն ստեղծում է «ստվերային նավատորմ»՝ ռուսական գազ գնելու համար. Bloomberg

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակի տեսություն

Աբովյան քաղաքում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են

Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է մոտալուտ անձրևի մասին

Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը

Ռուսաստանը կարող է համագործակցել Հնդկաստանի հետ՝ անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում

Մարսի քարայրները. հնագույն ջուրը ստեղծել է ապաստաններ կյանքի և մարդկանց համար

Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում hարվածել է ևս մեկ նավի (տեսանյութ)