Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն
Նոյեմբերի 06, 2025

Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն

By Փետրվարի 20, 2025 162

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրների խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնել է այդ խորհրդակցությունները, նշել է դրանց մասնակիցների դիրքորոշման հստակությունն ու միասնականությունը: Այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես ևս մեկ անգամ երկար զրուցեցի Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ: Ֆրանսիայի ու նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական: Մենք կայուն և հուսալի խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Դրանում է Ֆրանսիայի գլխավոր շահը, և ես դրա երաշխավորն եմ», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ փարիզյան խորհրդակցությունների մասնակիցները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու երեք տարի շարունակվող ռազմական գործողություններին։

Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիների ջանքերը հանուն խաղաղության կշարունակվեն՝ հարգելով այն սկզբունքները, որոնք համապատասխանում են իրենց շահերին։

Որպես այդ սկզբունքներ նա թվարկել է Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացում և այդ երկրի իրավունքների հանդեպ հարգանքը, կայուն խաղաղությունը՝ հուսալի և վստահություն ներշնչող երաշխիքների հետ միասին, ինչպես նաև անվտանգության վերաբերյալ Եվրոպայի մտահոգությունները հաշվի առնելը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին ու շաբաթներին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ բախման

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, ձերբակալվել է

ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. Փաշինյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Իլոն Մասկը կարող է հեռանալ «Tesla»-ի գործադիր տնօրենի պաշտոնից. Reuters

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Ես չեմ մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ

Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութեր)

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին

Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-6 աստիճանով

Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Քիմ Քարդաշյանը մերկացել է RE-EDITION-ի համար. Շիկացած լուսանկարները ցնցեցին Instagram-ը