Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Սեպտեմբերի 04, 2025

Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

By Փետրվարի 19, 2025 120

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջում է բեկանել այն և արդարացնել Գալեյանին։

Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել մի շարք հանգամանքների վրա, այդ թվում՝ Գալեյանի գործողությունների որակման վրա՝ պնդելով, որ խուլիգանություն այն գնահատվել չէր կարող։ Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ եթե անգամ արարքը կատարվել է հասարակական վայրում կամ հասարակության ներկայությամբ, բայց չի կատարվել խուլիգանական դրդումներով, ապա այն խուլիգանություն չէ, Գալեյանը չի գործել խուլիգանական դրդումներով։

«Խուլիգանական դրդման էությունը իր անձը հասարակությունից վեր դասելն է, այլոց հաշվին ինքնահաստատվելու նպատակով գործողություններ կատարելը։ Վեճին ներկա են գտնվել միայն իր բախտակից ծնողները, ինչու՞ պետք է ձգտեր նրանց մոտ ինքնահաստատվել կամ իր անձը նրանցից վեր դասեր»,- նշեց փաստաբանը։

Բացի այդ, Գարիկ Գալեյանի գործողությունը հետևանք էր սադրանքի։ Փաստաբանի խոսքով՝ այն սադրանքին տրված գնահատկան էր, ուստի չի կարող խուլիգանություն համարվել։ «Դատարանը սադրանքի փաստին ամենևին անդրադարձ չի կատարել։ Իսկ սադրանքի մասին մոտ մեկ տասնյակ հանգամանքներ են վկայում, օրինակ՝ եթե այդ անձինք եկել էին դատախազության դուռը նկարելու, ապա մյուս լրատվամիջոցների նկարահանումներով, ինչու չեն երևում նրանց այդ գործողությունները, ուր է նրանց պատրաստած ռեպորտաժի մնացած հատվածը, ինչու հետագայում չեն եկել և նկարել իրենց հաղորդումը և ի վերջո ՝ ինչպե՞ս պետք է նկարեին, երբ դուռը փակ էր մի քանի շարք ոստիկաններով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ մեղադրանքի կողմի վկաներն են փաստել, որ խուլիգանություն չի կատարվել, դատարանում Արթուր Խուդինյանը ցուցմունք տվեց, որ հասարակական կարգի խախտում տեղի չի ունեցել։

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց խտրական վերաբերմունքի վրա՝ արձանագրելով ՝ պետությունը խտրական վերաբերմունք է դրսևորել։

«Եթե Ալեն Սիմոնյանի նկատմամբ անձի դեմքին թքելու համար խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվում, ապա մեկ այլ անձի նկատմամբ՝ ուրիշի վրա մաքուր ջուր լցնելու համար, ևս չի կարող քրեական հետապնդում իրականացվել»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։

Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Ընդ որում, խոսքը իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի մասին է։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել»,–հայտնում է լրատվամիջոցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվել

Դատավորը որոշել է, որ Թրամփի վարչակազմն անօրինական կերպով է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Փարիզում հանդիպում է անցկացրել Զելենսկու հետ

Սկանդալ Պեկինում. համալսարանի ուսանողները խափանել են Ալիևի ելույթը. «Հակասովետականները տեղ չունեն այս սուրբ տոնին»

Պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը․ Ճապոնիան նույնպես ներգրավված է այդ աշխատանքներում․ Զելենսկի

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Լոնդոն

Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելուն

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի թվաքանակը

Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ է վարում Կիմ Չեն Ընի հետ

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին

Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք»

Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

Բեռլինում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհերի թվում կան երեխաներ

Եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, քանի որ վախենում են Ռուսաստանից. NYT