Իսպանիան կրճատում է աշխատանքային շաբաթը՝ առանց աշխատավարձերի կրճատման
Նոյեմբերի 05, 2025

Իսպանիան կրճատում է աշխատանքային շաբաթը՝ առանց աշխատավարձերի կրճատման

By Փետրվարի 06, 2025 178

Իսպանիայի կառավարությունը որոշել է կրճատել աշխատանքային շաբաթը 2,5 ժամով՝ մինչև 37,5 ժամ՝ առանց աշխատավարձերի կրճատման։ Այս մասին , ըստ Լուրերի,հայտնում է Reuters-ը։

Իսպանիայի կառավարությունը իր վերջին նիստի ժամանակ հավանություն է տվել աշխատանքային ժամերի կրճատմանը` օրական 8 ժամից 7,5-ի: Նախաձեռնությունը մշակել է աշխատանքի նախարար Յոլանդա Դիասը։ Այնուամենայնիվ, այդ միջոցը դեռ պահանջում է խորհրդարանի հաստատումը, որտեղ իշխող Սոցիալիստական ​​կուսակցությունը մեծամասնություն չունի: Էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն նույնպես խոստովանել է, որ գաղափարի համար քվեարկությունը «հեշտ չի լինի», բայց նա արդեն «բանակցությունների մեջ» է։

Աշխատողները և արհմիությունները աջակցում են նախաձեռնությանը, սակայն գործատուների ասոցիացիաները դեմ են դրան՝ ասելով, որ դա կբարձրացնի բիզնեսի ծախսերը և կնվազեցնի ընկերությունների մրցունակությունը:

Բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունները փակուղի մտան դեռ նոյեմբերին, երբ գործատուները պնդում էին, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը պետք է կարգավորվի կոլեկտիվ պայմանագրերով, ոչ թե օրենքով։

Կրճատված շաբաթվա փորձն արդեն կիրառվում է այլ երկրներում։ Օրինակ՝ անցյալ տարվա աշնանից Իսլանդիայում աշխատողների կեսից ավելին անցել է քառօրյա շաբաթվա՝ առանց աշխատավարձի նվազեցման։ Փորձը ցույց է տվել, որ դա ոչ միայն չի նվազեցրել պրոդուկտիվությունը, այլև իրականում նպաստել է տնտեսական աճին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ