Դպրոցականները երկու շաբաթվա ընթացքում երկրորդ ուղղաթիռն են այրել
Սեպտեմբերի 04, 2025

Դպրոցականները երկու շաբաթվա ընթացքում երկրորդ ուղղաթիռն են այրել

By Սեպտեմբերի 24, 2024 277

16-ամյա երկու դեռահասներ Օմսկի մարզի ավիաբազայի տարածքում այրել են Մի-8 ուղղաթիռը, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Անչափահասներին բերման են ենթարկել, նրանցից մեկը խոստովանել է, որ գործել է Telegram-ի միջոցով իր հետ կապ հաստատած անհայտ անձի ցուցումով, իրեն խոստացել են վճարել 20 հազար դոլար։

Տեղական NGS55.Ru պորտալը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմսկ-Սևերնի ռազմական օդանավակայանում։ Սեպտեմբերի 21-ի երեկոյան դպրոցականները մտել են հաստատություն, Մոլոտովի կոկտեյլ նետել ուղղաթիռի վրա, նկարահանել տեղի ունեցողը ու անհետացել։ Արդյունքում ամբողջությամբ այրվել է Մի-8-ի օդաչուների խցիկը և նրա ողջ ճակատային հատվածը։ Այս տեսակի նոր ուղղաթիռի արժեքը կազմում է ավելի քան 490 միլիոն ռուբլի։

Shot-ի հաղորդմամբ, դեռահասներին մեսենջերի միջոցով հավաքագրել են «ուկրաինացի կուրատորները», որոնք անհետացել են հրկիզումից հետո՝ առանց վճարելու և նամակագրությունը ջնջելու։ Քրեական գործ է հարուցվել դիվերսիա կատարելու դեպքի առթիվ (ՔՕ 281 հոդված)։ Դպրոցականներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում. Միաժամանակ հեռուստաալիքը պնդում է, որ այրված ուղղաթիռը շահագործումից հանվել է։

Baza-ն հրապարակել է ձերբակալության տեսանյութը։ Անվտանգության առնվազն յոթ աշխատակից կոտրել են բնակարանի դուռը, դեռահասներին բերանքսիվայր պառկեցրել հատակին, ապա հարցաքննել են ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքի հետևում կապած վիճակում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է։ Սեպտեմբերի 11-ի գիշերը Նոյաբրսկի օդանավակայանում 13 և 14 տարեկան երկու դպրոցականներ հոսպիտալացվել են Մի-8Տ ուղղաթիռը հրկիզելուց հետո։ Նրանք խոստովանել են, որ իրենց հետ կապվել են Telegram-ի միջոցով եւ դիվերսիայի համար խոստացել են 5 մլն ռուբլի (ավելի քան 54,5 հազար դոլար)։

Ուղղաթիռը քաղաքացիական է եղել և պատկանել է Utair ավիաընկերությանը, որի արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի։ Baza-ն գրել է, որ դեռահասները ցանկապատի անցքից մտել են պաշտպանված տարածք։ Ավելին, նրանցից մեկի հայրը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի Նովոսյոլովկա բնակավայրը

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն

«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

Համացանցում խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր. ԲՏԱ նախարարություն

Տրանսպորտային կամ բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում. քաղաքապետարան

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսության մեջ շատ լավ են զարգանում․ Օվերչուկ

Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքի 4 հարկերը տրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայականները, պլաստիկը կարող են չունենալ

Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ

Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են

Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

Լոռին ու Արմավիրը նոր մարզպետներ ունեն