ԱՄՆ-ն դավաճանել է դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը թшղել է այն․ Արաղչի
Նոյեմբերի 05, 2025

ԱՄՆ-ն դավաճանել է դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը թшղել է այն․ Արաղչի

By Սեպտեմբերի 28, 2025 67

Միացյալ Նահանգները դավաճանել են դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը թաղել է այն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Աղաղչին։

 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթիս ժամանակ ես պատմեցի այն մասին, թե ինչպես են Միացյալ Նահանգները դավաճանել դիվանագիտությանը, և ինչպես է Եվրաեռյակը թաղել այն։ Այն ամենը, ինչ ես տեսա Նյու Յորքում, չի վկայում, որ երկխոսության ձախողումը պատահական է տեղի ունեցել։ ԱՄՆ-ի/Ե3-ի կողմից դիվանագիտությունից հրաժարվելը միտումնավոր է և հիմնված է սխալ հաշվարկի վրա, որն է՝ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է», և որ իրանցի ժողովուրդը կենթարկվի ահաբեկման։

Սխալ ենթադրությունների կրկնությունը չի հանգեցնի առկա անհարկի ճգնաժամի լուծմանը։ Իմ հայտարարության մեջ ես ընդգծեցի, որ Ե3-ը խախտել է ՀԳՀԾ-ով և 2231 բանաձևով ստանձնած իր պարտավորությունները՝ դրանով իսկ զրկվելով պահանջներ ներկայացնելու իրավունքից։ Նրանց դիմումը, այսպես կոչված, snapback մեխանիզմին, ոչ այլ ինչ է, քան գործընթացի կոպիտ չարաշահում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։ Չեղարկված պատժամիջոցները չեն կարող վերականգնվել, և դա անելու ցանկացած փորձ անվավեր», - շաբաթ երեկոյան X սոցիալական ցանցում գրել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։

Միավորված ազգերի կազմակերպությունը շաբաթ օրը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ՝ երեք առանցքային եվրոպական տերությունների նախաձեռնած գործընթացից հետո։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը՝ երկրին մեղադրելով միջուկային ռումբի մշակման դադարեցմանն ուղղված 2015 թվականի համաձայնագրի խախտման մեջ։

Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու