Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման
Նոյեմբերի 05, 2025

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

By Սեպտեմբերի 21, 2025 79

Ծայրահեղ արմատական երկու իսրայելցի նախարարներ կիրակի օրը հանդես են եկել Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափն անեքսիայի ենթարկելու կոչով՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի կողմից Պաղեստին պետության ճանաչման, հաղորդում է AFP-ն։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը հայտարարել է․ «Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը պահանջում է անհապաղ հակաքայլեր․ Հրեաստանի և Սամարիայի վրա շտապ հաստատել Իսրայելի ինքնիշխանությունը և ամբողջությամբ լուծարել պաղեստինյան վարչակազմը»։ Նա հավելել է, որ պատրաստվում է ներկայացնել ինքնիշխանության հաստատման առաջարկ՝ առաջիկա կառավարության նիստում։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, որը բազմիցս հանդես է եկել Արևմտյան ափի անեքսիայի օգտին, նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։

«Այն օրերը, երբ Բրիտանիան և այլ երկրներ որոշում էին մեր ապագան, անցել են։ Մանդատի ժամկետը սպառվել է, և այս հակաիսրայելական քայլին միակ պատասխանը մեր պատմական հայրենիքի՝ Հրեաստանի և Սամարիայի վրա ինքնիշխանության հաստատումն է և Պաղեստին պետության ստեղծման հարցը վերջնականապես օրակարգից հանելը», – հայտարարել է Սմոտրիչը «X»-ում։ «Պարոն վարչապետ, ժամանակը եկել է, ամեն ինչ ձեր ձեռքում է»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու