«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «»«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը: Չնայած նրան, որ խորհրդարանում արձակուրդ է, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները մարզային այցերի ակտիվ գործընթացի մեջ են, քանի որ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ նոր վարչության ընտրությունների համար պետք է «Քաղաքացիական պայմանագրի» մարզային կառույցի ներկայացուցիչներից ձայներ կորզեն: Բացի վարչության ընտրություններից՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, կարելի է ասել, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «ներքին» քարոզարշավով են արդեն զբաղված:
Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստերը բավականին թեժ ավարտվեցին, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ եկավ ու քրեական վարույթ նախաձեռնելու առնչությամբ երեք ընդդիմադիր պատգամավորների զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Թերևս նոր նստաշրջանում ևս իրավական հետապնդման հերթը կհասնի մի շարք ընդդիմադիրների։ժ
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում