Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը պետք է ապամոնտաժվի
Հոկտեմբերի 21, 2025

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Տատիկ-պապիկ» հուշարձանը պետք է ապամոնտաժվի

By Օգոստոսի 02, 2025 81

Ադրբեջանցի պատգամավոր Հասանգուլիևը հայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։

«Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտ) 1967 թվականին կառուցված և «հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ» (չակերտները՝ Tert.am) դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող հուշարձանը պետք է ապամոնտաժվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին շքեղ հուշարձան»։

Ընդհանուր առմամբ, 1988 թվականից ի վեր «հայ անջատողականների» (չակերտները՝ Tert.am) կողմից կառուցված ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։ Որովհետև նման հուշարձանները իրականում վերստին արյունահոսում են տարիների ընթացքում անջատողականության պատճառած վերքերը և հիշեցնում մեզ պատերազմի ցավի մասին։

Խանքենդին (օկուպացված Ստեփանակերտ) պետք է հայտարարվի առնվազն երկրի երկրորդ մայրաքաղաք, այնտեղ պետք է կառուցվի Ադրբեջանի Հանրապետության նախագահի ժամանակակից գրասենյակ, իսկ պետության ղեկավարը պետք է ամառային ամիսներին այնտեղ ընդունի իր հյուրերին։ Կառավարությունը պետք է մտածի այս մասին»,- հայտարարել է «Արդարություն, Իրավունք, Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Հասանգուլիևը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի ՀՀ բեռների սահմանափակումների վերացման մասին

Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել

Մերձավանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը

Մոտ ժամանակներս տեղի կունենա հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար. Ռուբինյան

Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը. Ալիև

Հայաստանում հայտնաբերված Ուրարտուի դարաշրջանի մարդկային դեմքով խորհրդավոր քարե կուռքը ապշեցրել է հնագետներին

Մոլդովական-Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը 23-ամյա աղջկա պարանոցից պոկել է վերջինիս վզնոցը և դիմել փախուստի

Մոսկվայում ՀՀ քաղաքացին դանակահարել և սպանել է հայտնի ռեժիսորին

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակաշրջան է սկսվել. Ալիև

ՀՀ-ում ԵՄ դիտորդներն ամեն օր պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Միլիարդատերերը չեն սիրում գումար ծախսել. Ձևավորված սովորություններ

Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությանը. Ալիև

Պաշտոնապես դիմել ենք ՌԴ կառավարությանը․ ունենք դրական արձագանք․ Պապոյանը՝ վարորդների խնդրի մասին