Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևի խոսքերի պատճառով հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածքներում:
«Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի ծայրահեղ սադրիչ հայտարարությունների կապակցությամբ․․․ ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածքներում», - գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփի խոսքով՝ խոսքերը կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների», և նա հույս ունի, որ «այս անգամ դա տեղի չի ունենա»: