Ձախողված փորձը չկրկնել. Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասով կոշտ նախազգուշացում է արել
Օգոստոսի 05, 2025

Ձախողված փորձը չկրկնել. Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասով կոշտ նախազգուշացում է արել

By Օգոստոսի 05, 2025 11

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը խիստ կարձագանքի. այս մասին գրում է Իսլամական հեղափոխություն պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Նա նախազգուշացում է հղել մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների վերսկսման:

Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանն անտարբեր չի մնա իր և տարածաշրջանի շահերի նկատմամբ՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում անօրինական ծրագրեր իրականացնելու ցանկացած փորձ կարժանանա Թեհրանի վճռական պատասխանին։

«Հիշեցնում եմ՝ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին», - նշել է նա։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 05 Օգոստոսի 2025 17:24

Լրահոս