ԱՄՆ-ի բանակը մտադիր է Patriot-ներով համալրված գումարտակների թիվը 15-ից հասցնել 18-ի, ինչպես նաև առանձին համալիր գումարտակ ձևավորել Գուամում, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
«Գումարտակը նախատեսված է բացառապես Գուամի պաշտպանության համար և չի մտնում Patriot-ի 18 գումարտակների ընդհանուր թվի մեջ», - պարբերականի հետ զրույցում նշել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչը:
Նշվում է, որ Patriot ՀՕՊ համակարգերը շարունակում են մնալ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի առանցքային տարրը: