ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասին
Օգոստոսի 05, 2025

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պարտավորություններից հրաժարվելու մասին

By Օգոստոսի 05, 2025 13

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման կամավոր մորատորիումից։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է նմանատիպ զենքի տեղակայման վերաբերյալ միակողմանի մորատորիումի պահպանման պայմանների անհետացումը և լիազորված է հայտարարել, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս իրեն կապված չի համարում նախկինում ընդունված համապատասխան ինքնասահմանափակումներով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում ՄՓՀՀ վերացման մասին պայմանագիրը դադարեԼ Է գործել 2019 թվականին, իսկ մինչև 2023 թվականը Ռուսաստանը փաստագրել է ամերիկյան համակարգերի տեղաբաշխման դեպքեր, որոնք ունակ են նման հրթիռների ցամաքային արձակման, եվրոպական ՆԱՏՕ-ի երկրների տարածքում՝ «նման սպառազինության փորձարկման» նպատակով։ Այսպիսով, մորատորիումը պահպանելու պայմանները վերացել են, ընդգծել են գերատեսչությունից։ 

ԽՍՀՄ  և ԱՄՆ միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրն ուժի մեջ էր մտել 1988 թվականի հունիսի 1-ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արտառոց դեպք Թուրքիայում.  փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը. Տեսանյութ

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. ՔԿ

ՀՀ-ն և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության հուշագիր, այլ ոչ թե Թրամփի միջնորդությամբ կնքված պայմանագիր․ Middle East Eye

Լեհաստանը քննարկում է Վրաստանի և Հայաստանի համար Շենգենյան սահմանափակումների կիրառման հարցը

«ՀԷՑ-ի գնումների գործընթացին նախկինում մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն». Ռոմանոս Պետրոսյան

Աշոտյանի ակնարկը՝ Քոչարյանին. Թետչերն ասում էր՝ եթե անընդհատ հիշեցնում ես՝ լեդի ես, ուրեմն լեդի չես

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 տոկոս. Տեղի է ունեցել ՀՀ ԿԲ-ի խորհրդի նիստը

Աշտարակի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել

Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին

#ՀԻՄԱ. ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ` ԵՐԿԱՄՅԱ ԿԱԼԱՆՔԻՑ ՀԵՏՈ. #ՈՒՂԻՂ

Խոշոր հրդեհ՝ Կալիֆոռնիայում. ավելի քան 1000 փրկարար է պայքարում

Ճապոնիայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

Ինչպես Պուտինը «շախ ու մատ» արեց Ուկրաինան․ Hindustan Times

Պենտագոնը նախատեսում է ավելացնել ԱՄՆ ռազմական ուժը