ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երբևէ եղած ամենախաղաղարար նախագահն է։ Այս մասին նա գրել է իր միկրոբլոգում՝ ընդգծելով Թրամփի՝ մի շարք միջազգային հակամարտություններում ունեցած դերակատարումը։
«Երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։ Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան։ Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան», – գրել է Վիլսոնը։ Նա համոզմունք է հայտնել, որ Թրամփը արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի։