Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև․ ԱՄՆ կոնգրեսական
Օգոստոսի 05, 2025

Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև․ ԱՄՆ կոնգրեսական

By Օգոստոսի 05, 2025 9

Դոնալդ Թրամփի պես խաղաղարար նախագահ չի եղել. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը:

Այնուհետև նա թվել է այն  երկրենրը, որոնց միջև հակամարտությունները կարգավորվել են շնորհիվ Թրամփի:

«Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան:  Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն գրել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ  Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին:

«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել էր նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս