Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Լոզովայայի քաղաքապետ Սերգեյ Զելենսկի և Խարկովի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-յան էջը:
«Լոզովայան ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակմանը։ Վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքները, բազմահարկ շենքերը և մասնավոր հատվածը։ Ցավոք, կան վիրավորներ, այդ թվում՝ երկու երեխա։ Աշխատում են փրկարարները, բժիշկները և շտապօգնության աշխատակիցները։ Մենք գրանցում ենք հետևանքները», - ասված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 5-ի առավոտվա դրությամբ Լոզովայայի մի մասը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։ Ամենամեծ խնդիրները գրանցվել են Ավիլովկա միկրոշրջանում և Կատերինովսկի Ստարոստինսկի շրջանում։ Քաղաքային կոմունալ ծառայությունները աշխատանքներ են տանում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
«Այս գիշեր ռուսները իսկական ահաբեկչություն են իրականացրել խաղաղ քնած մարդկանց նկատմամբ», - ընդգծել է Զելենսկին։