Ռուսաստանն օրինական չի համարում Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջները. Պեսկով
Օգոստոսի 05, 2025

Ռուսաստանն օրինական չի համարում Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջները. Պեսկով

By Օգոստոսի 05, 2025 12

Ռուսաստանն արձանագրում է ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սպառնալիքները, բայց դրանք օրինական չի համարում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակին խնդրել են մեկնաբանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որն արձագանքել է ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու պահանջին՝ հայտարարելով, որ կպաշտպանի Հնդկաստանի ազգային շահերը։

«Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրականում սպառնալիքներ են, փորձեր՝ երկրներին ստիպելու դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք նման հայտարարություններն օրինական չենք համարում», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ինքնիշխան երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց սեփական գործընկերներին առևտրային և տնտեսական համագործակցության համար՝ հաշվի առնելով սեփական շահերը։

«Մենք կարծում ենք, որ ինքնիշխան երկրները պետք է ունենան և ունեն իրավունք՝ իրենք ընտրելու սեփական առևտրային գործընկերներին, առևտրատնտեսական համագործակցության գործընկերներին և ընտրելու այն առևտրատնտեսական համագործակցության ռեժիմները, որոնք համապատասխանում են այս կամ այն երկրի շահերին», – ասել է Պեսկովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն

Սիլվեստր Ստալոնեն Պամելա Անդերսոնին առաջարկել է շքեղ նվերներ ինտիմ հարաբերության դիմաց

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Ռուսաստանի գրեթե 130 փոքր քաղաքներ հայտնվել են անհետացման վտանգի տակ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Բայրաքթարօղլուն

Նեթանյահուն կքննարկի Գազայի օկուպացիայի ծրագիրը. հրավիրվում է անվտանգության նիստ

ԵՄ-ը պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի դեմ. Politico

Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում արգելել են մտնել Chanel խանութ

Չչարաշահել կոֆեինը և շաքարը. ինչպես դիմակայել տապին