ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս. Եղոյան
Նոյեմբերի 06, 2025

ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս. Եղոյան

By Փետրվարի 25, 2025 158

Շատ կարևոր է մեզ համար Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը ու այստեղ խոսքը ոչ միայն հարցի ֆինանսական կողմի մասին էր, այլ հարցի քաղաքական կողմի: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Գիտեք, թե ինչ դեբատներ են այսօր տեղի ունենում եվրոպական քաղաքական ընտանիքում, թե ինչ և ինչպես պիտի անի Եվրամիությունը անվտանգության քաղաքականության մեջ, եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ և ահա խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ այս հարցում ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի ընդհանրապես անվտանգության մի մաս: Դա իսկապես այդպես է, որովհետև որևէ անկայունություն, որ սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից։ Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ և կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա (06:32) դա կրկնվի ևս մեկ անգամ»,-ասաց նա:

Եղոյանը կարեւորեց նաեւ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանի Հանրապետությունում. «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում: Ես այս որոշման համար էլ պիտի շնորհակալություն հայտնեմ բոլոր անդամ երկրներին և նշեմ, որ այս որոշումը կայացվեց ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար նման որոշումները կայացվումը տևում է ամիսներ, սակայն այս որոշումը կայացվեց շաբաթների ընթացքում և արդեն երկու անգամ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է էլի ռեկորդային ռեկորդային ժամանակներում»,- ընդգծեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Նոյեմբերի 5-ին Երևանում uպանված կինը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր

Փորձեք լսել և դուք կհասկանաք Ռուսաստանին․ Պեսկովը՝ Ռյուտեին