Թրամփը հայազգի Մայքլ Քավուկջյանին Նորվեգիայի դեսպան է նշանակել
Օգոստոսի 27, 2025

Թրամփը հայազգի Մայքլ Քավուկջյանին Նորվեգիայի դեսպան է նշանակել

By Փետրվարի 07, 2025 129

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։  

RussianMirror-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր Truth սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Քավուքջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում»,-գրել է ԱՄՆ նախագահը:  

Թրամփի դիտարկմամբ՝ Մայքլ Քավուքջյանը փայլուն փաստաբան է, որը նախկինում աշխատել է նաև Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունում՝ որպես օպերատիվ սպա։ 

«Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում ծառայել է մեր երկրին՝ որպես ԿՀՎ օպերատիվ սպա:  

Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Դոնալդ Թրամփը՝ շնորհավորելով Մայքլ Քավուքջյանին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար

ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման

Մինչև օգոստոսի 26-ը տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից օգտվել է 509 275 վարորդ

Երկրաշարժ Ռուսաստանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում

Թրամփը մտադիր է Վաշինգտոնում վերականգնել մահապատիժը

44-օրյա պատերազմի շարունակությունն Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով․ Բայրամով

Պուտինը ցանկանում է Ուկրաինայի hակամարտության կարգավորում. Ուիթկոֆ

Ուիթկոֆն այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ

Ամառը առաջիկա օրերին չի նահանջի. Սուրենյան

ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմը կարող է վատ ավարտ ունենալ Ռուսաստանի համար․ Թրամփ

Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև

Հարավային Կովկասում բոլորովին նոր հնարավորություններ են բացվում. Ալիև

Գորիսում «Փոսիկի աղբյուր» բացօթյա տաղավարից 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր. Ալիև