Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի նախագահ իմ և Վլադիմիր Պուտինի միջև Վաշինգտոնում հնարավոր հանդիպման համար. հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ Կիևում կայացած համատեղ ասուլիսին։
Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դաշնակիցների միջև մի շարք հանդիպումներ կանցկացվեն. «Այսօր Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել գործընկերների հետ՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Մենք կունենանք անվտանգության երաշխիքների հիմնական ծրագիր։ Կարծում եմ՝ մանրամասների համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Դրանից հետո ամերիկյան կողմից ուզում ենք հասկանալ՝ արդյոք ռուսները պատրաստ են այն կոնֆիգուրացիային, որն առաջարկվել է Ամերիկայի կողմից, աջակցվել Ուկրաինայի կողմից՝ եվրոպացի առաջնորդների ներկայությամբ», – ասել է Զելենսկին։