ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմը կարող է վատ ավարտ ունենալ Ռուսաստանի համար․ Թրամփ
Օգոստոսի 27, 2025

ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմը կարող է վատ ավարտ ունենալ Ռուսաստանի համար․ Թրամփ

Ես ուզում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործարքը տեղի ունենա, ես շատ-շատ լուրջ բաների եմ պատրաստ, եթե դա անհրաժեշտ լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք խոսում ենք տնտեսական պատժամիջոցների մասին։ Դա համաշխարհային պատերազմ չի լինի։ Բայց տնտեսական պատերազմ կլինի։ Եվ տնտեսական պատերազմը վատ կլինի։ Եվ դա վատ կլինի Ռուսաստանի համար։ Եվ ես դա չեմ ուզում։ Եվ ես պետք է մտածեմ դրա մասին։»

«Ես հիմա լավ հարաբերություններ ունեմ Զելենսկու հետ։ Բայց մենք հիմա բոլորովին այլ հարաբերություններ ունենք։ Որովհետև մենք այլևս գումար չենք վճարում Ուկրաինային։ Մենք դադարեցրել ենք դա։ Մենք վճարում ենք ինքներս մեզ։ Ամեն ինչ լինում է այսպես՝ ՆԱՏՕ-ն գնում է ամբողջ սարքավորումները և վճարում է ամբողջությամբ», - նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս