Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից։ Այս կարծիքի հետ համաձայն են բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ՝ անկախ իրենց աշխարհաքաղաքական նախասիրություններից։
Դրա ֆոնին, անցյալ շաբաթ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Վերջինս Հայաստան է այցելել Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ բանակցություններից հետո։