Թեյլոր Սվիֆթը և Թրևիս Քելսը նշանադրվել են երկամյա սիրավեպից հետո, գրում է Daily Mail-ը։
Երաժշտության և սպորտի աստղերը (երկուսն էլ 35 տարեկան են) հայտարարել են իրենց սպասվելիք ամուսնության լուրի մասին՝ Քելսիի կողմից վարդերի այգում ամուսնության առաջարկ անելու ռոմանտիկ լուսանկարների ֆոնին, որոնք Սվիֆթը մակագրել է. «Քո անգլերենի ուսուցիչը և քո ֆիզկուլտուրայի ուսուցիչը ամուսնանում են»։
Սվիֆթը նաև հրապարակման մեջ բացահայտել է իր հսկայական ադամանդով նշանադրության մատանին. զարդը Old Mine Brilliant Cut-ից է։ Այն գնահատվում է 675,000-ից մինչև 1 միլիոն դոլար։