«Ես արդեն 2 անգամ ասել եմ, որ 2018-ի մասին այլևս չեմ խոսելու: Խոսելու եմ մեկ անգամ` ուղիղ եթերում, խնդրում եմ, լցվեք համբերությամբ և սպասեք այդ ուղիղ եթերին: Դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- դատարանի բակում հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հիխեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստերի օրեր նշանակվեցին սեպտեմբերի 2-ը, ժամը 16:00-ն և սեպտեմբերի 7-ը, ժամը 16:00-ն:
Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը դատարանի բակում զրուցեց լրագրողների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։