ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով
Օգոստոսի 26, 2025

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

By Օգոստոսի 26, 2025 15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին:

Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության հաջող փուլի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սթիվեն Դաութիի այցը տարածաշրջան տեղի է ունենում շատ կարևոր և նույնիսկ պատմական ժամանակահատվածում՝ հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնք Հարավային Կովկասում կայունության և կանխատեսելիության, ավելի լայն տարածաշրջանային համագործակցության և զարգացման հիմք են ստեղծում:

Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին։ 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համատեղ ջանքերով այդ նպատակին հետևողականորեն հասնելու համար։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցության հիմքում դրված են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը, բրիտանական ընկերությունների՝ առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային և այլ նախագծերում։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ մասնակցությունը հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց. ԱՄՆ դեսպանատուն

Որքանո՞վ Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել Հարավային Կովկասում. փորձագետների կարծիքներն ու Մոսկվայի դիրքորոշումը