«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան
Օգոստոսի 26, 2025

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2026թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանեց․ 

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»։

Հարցին՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժման հետ համագործակցությանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի են»։

Հիխեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստերի օրեր նշանակվեցին սեպտեմբերի 2-ը, ժամը 16:00-ն և սեպտեմբերի 7-ը, ժամը 16:00-ն:

Մանրամասները՝ տեսանյութում։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս