«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից եւ ինքնահաստատվում դրանով։
Պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մշտապես տեղ են գտնում նման տեսարաններ, գուցե դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը հզոր է, ու բոլորը խոնարհվում են իր առջեւ։
Այս հատկանիշը կարծես իդեաֆիքս է դարձել նրա մոտ, եւ Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սեւան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը եւ «չեստ» չեն տվել։
Մեզ պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Սեւան գնալու ճանապարհին Փաշինյանն ուղղակի դիվոտել է այդ փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջեւ, անգամ ասում են՝ իջել եւ բացատրական աշխատանք է տարել, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն եւ «չեստ տան» «մեծարգոյին»։
Պարզ է, որ բոլոր գերատեսչությունները կփորձեն հերքել այս հրահանգը։ Դա բնական է՝ հո չե՞ն ասելու, որ Փաշինյանը Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու մարմաջով է տառապում»։