Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ
Հոկտեմբերի 24, 2025

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

By Օգոստոսի 26, 2025 72

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ վերադառնալով այն հարցին, որը նա նախկինում բարձրացրել էր, քանի որ միաժամանակ ձգտում էր վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ փակուղի մտած դիվանագիտությունը հաղորդում է Reuters-ը։

«Ռուսաստանի և Չինաստանի հետ մենք փորձում ենք անել այն բաներից մեկը, որը փորձում ենք անել, միջուկային զենքի կրճատումն է, և դա շատ կարևոր է,- երկուշաբթի Սպիտակ տանը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնգի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Թրամփը օրը։ -Ըստ իս, միջուկային զենքի կրճատումը շատ կարևոր նպատակ է, թերևս Ռուսաստանը պատրաստ է այդ քայլին դիմել, և կարծում եմ, որ Չինաստանը ևս կցանկանա այդ քայլին դիմել։ Մենք չենք կարող թույլ տալ միջուկային զենքի տարածում։ Մենք պետք է կասեցնենք միջուկային զենքը։ Դա չափազանց մեծ ուժ է»։

Երկուշաբթի Սպիտակ տանը ավելի վաղ անցկացված միջոցառման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այդ հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Նա չի կոնկրետ մանրամասներ չի նշել, թե զրույցը երբ է տեղի ունեցել։

«Մենք խոսում ենք միջուկային զենքի սահմանափակման մասին։ Մենք այդ գործում կներգրավենք Չինաստանին։ Չինաստանը շատ հետ է մնացել, բայց հինգ տարի անց նրանք մեզ կհասնեն։ Մենք կցանկանայինք միջուկային զենքի կրճատում իրականացնել։ Դա չափազանց մեծ ուժ է, և մենք նաև դրա մասին խոսել ենք»,-ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ցանկություն էր հայտնել այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ազգային հավաքականը չպետք է տրամպլին լինի ֆուտբոլիստի համար․ այստեղ պետք է հավաքել այդ պահի լավագույն հայ ֆուտբոլիստներին․ Հենրի Ավագյան

Քոնոր Մաքգրեգորը մրցակից է ընտրել Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարի համար

Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում. Պուտին

Իսրայելը անեքսիայի չի ենթարկի Արևմտյան ափը. Թրամփ

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել. «Ժողովուրդ»

Ռուսական ռազմական ինքնաթիռներն խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լիտվայի նախագահ

Ֆերմերը պատահաբար հին հռոմեական գանձ է հայտնաբերել և թաքցրել ութ տարի

Ճապոնիայում կլոնավորված խոզեր կբուծեն մարդու օրգանների փոխպատվաստման նպատակով

Մասկը պլանավորում է ստեղծել Optimus ռոբոտների բանակ

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը և WhatsApp-ը

Նեթանյահուն դադարեցրեց պատերազմը Գազայում, քանի որ աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան. Թրամփ

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Բելգիան պահանջել է, որ ԵՄ-ն կիսի ռուսական ակտիվների հետ կապված ռիսկերը

Ղազախստանն անօդաչուի պայթյունից հետո խստացնում է օդային տարածքի վերահսկողությունը