Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով
Օգոստոսի 26, 2025

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

By Օգոստոսի 26, 2025 17

2025թ. օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին Երևանում անցկացրեցին Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Հիմք ընդունելով 2023 թվականին Լոնդոնում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը՝ երկու կողմերը գնահատեել են ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել են բարձր մակարդակի պարբերական շփումների կարևորությունը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։

Կողմերը վերահաստատեել են իրենց վճռական հանձնառությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ խարսխված ընդհանուր արժեքների, միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարգանքի վրա:

Հայաստանյան կողմը ներկայացրել է երկրում ընթացող ժողովրդավարական վերափոխումները՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքի գերակայության առաջմղմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ընդլայնմանն ուղղված ջանքերը: Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը և վերահաստատել իր աջակցությունը նշյալ բարեփոխումների շարունակականությանը:

Կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի: Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Հարաբերությունների մակարդակի բարձրացման համատեքստում, երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը: Կողմերը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ աջակցելով Հայաստանի ներառական տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին և դիվերսիֆիկացիային՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցաբար։ Կողմերը քննարկել են ՀՀ-ՄԹ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանը կարևորել է ՄԹ-ի արտահանման ֆինանսավորման գործիքի ներուժը առևտրի և ներդրումների խթանման գործում:

Կողմերը նաև ողջունել են միջմարդկային շփումների աճը և ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ կողմերը կարծիքներ են փոխանակել առանցքային զարգացումների՝ ներառյալ Միջին Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասին։ Միացյալ Թագավորությունը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք վճռական քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ տարածաշրջանում և հարակից շրջաններում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման նպատակով՝ հիմնված փոխադարձության, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության ընդլայնման հարթակ։

Առաջիկա իրադարձությունների համատեքստում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին COP17-ի արդյունավետ կազմակերպման հարցում՝ հստակ և նշանակալի արդյունքներ ապահովելու համար։

Երկխոսությունը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները խորացնելու և սերտ համագործակցությունն ընդլայնելու  համատեղ հանձնառության վերահաստատամամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան

Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է. Սերժ Սարգսյան

2018թ.-ի մասին խոսելու եմ մեկ անգամ և ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին․ Բայրամով

«ՀՀ-ն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ Ալիևի պահանջը»․ Ասադով

Կիևն ու Եվրոպան ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ուղի են ընտրել. ՌԴ ԱԳՆ

Համատեղ հայտարարություն է ընդունվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև Ռազմավարական երկխոսության 2-րդ փուլի արդյունքներով

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին է ներկայացրել  Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները

ՄԹ պետնախարարը շնորհավորել է Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքների առիթով

ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ադրբեջանը սպասում է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ ամփոփվեց. ԱՄՆ դեսպանատուն

Որքանո՞վ Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել Հարավային Կովկասում. փորձագետների կարծիքներն ու Մոսկվայի դիրքորոշումը