Հայտնի է կրակողի անունը. Նոր մանրամասներ՝ Մերձավանի միջադեպից
Նոյեմբերի 05, 2025

Հայտնի է կրակողի անունը. Նոր մանրամասներ՝ Մերձավանի միջադեպից

By Փետրվարի 06, 2025 238

Shamshyan.com-ի տեղեկություներով պարզվել է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում,  Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, Մերձավանում հաշվառված 41-ամյա Գեորգի Մանուկյանը , Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, Մերձավանում բնակվող 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Արդեն այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (ով կայքի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, Մերձավանում հաշվառված 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռև չճշտված մի քանի անձինք։

Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել և, ըստ օպերատիվ տեղեկությունների, այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գ․ Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

Հավելենք նաև, որ երեկ ՔԿ-ից հայտնել էին, որ Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ տեղի ունեցած զինված հարձակման դեպքով կա 2 ձերբակալված անձ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին