Երկրին մագնիսական փոթորիկ է հարվածել
Նոյեմբերի 05, 2025

Երկրին մագնիսական փոթորիկ է հարվածել

By Հուլիսի 30, 2024 400

Երկրի վրա սկսվել է մագնիսական թույլ փոթորիկ, որը, ամենայն հավանականությամբ, կհասնի ուժեղ մակարդակի, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսի Telegram-ի ալիքին։

Ներկայումս Երկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ։ Դրա սկիզբը գրանցվել է հուլիսի 30-ին Երևանի ժամանակով 08:09-ին։ Միաժամանակ, ըստ կանխատեսումների, հուլիսի 30-ին փոթորիկը կարող է հասնել ուժեղ՝ G3 մակարդակի։ Չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին և հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, մագնիսական փոթորիկները կարող են զարգանալ մինչև G2 միջին մակարդակ։

Ավելի վաղ Space.com-ը տեղեկացրել էր, որ Արեգակի վրա M դասի բռնկումներ են տեղի ունեցել, որոնք իրենց գագաթնակետին են հասել հուլիսի 28-ին՝ վերածվելով X դասի բռնկումների և առաջացնելով Արեգակի կորոնային զանգվածի արտանետումներ։

Արեգակնային բռնկումները արեգակի մակերևույթի վրա տեղի ունեցող ժայթքումներ են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պայթյուններ: Այս բռնկումները տեղի են ունենում, երբ արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիան հանկարծակի ազատվում է: Արտանետված կորոնային զանգվածը երբեմն հասնում է նաև Երկիր մոլորակ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկ։

Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Արեգակի վրա X դասի (X1.9) ուժեղ բռնկում էր գրանցվել: Այդ բռնկումն իր հզորությամբ գերազանցել էր արևի վրա տեղի ունեցած բոլոր բռնկումները հունիսից ի վեր։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ