Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար
Նոյեմբերի 25, 2025

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար

By Նոյեմբերի 25, 2025 14

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ժնևում կայացած բանակցությունները հանգեցրել են վճռական հաջողության մեր եվրոպացի գործընկերների համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Deutchlandfunk ռադիոյի փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ 28 կետանոց խաղաղության ծրագրից բացառվել են Եվրոպային վերաբերող դրույթները, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու արգելքը:

«Եվրոպային վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, բացառված են այս ծրագրից։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք երեկ։ Սկզբից պարզ էր, որ առանց եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

Վադեֆուլը նշել է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի մտահոգությունները լսվել են ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Միացյալ Նահանգները կներգրավի Եվրոպային ցանկացած հնարավոր խաղաղ կարգավորման գործընթացում, որը մեծ հաջողություն է։

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի պատվիրակությունները երեկ Ժնևում բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի կողմից ներկայացված 28 կետանոց ծրագրի շուրջ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Այս ծրագիրը հատում էր Կիևի կողմից ձևակերպված մի քանի կարմիր գիծ: Այն պահանջում էր զիջումներ, ինչպիսիք են՝ Ուկրաինայի արևելքում մեծ տարածքների զիջումը Ռուսաստանին, զորքերի թվի սահմանափակումը և ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում են, քան Վրաստանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Իրանում հրապարակնորեն մահապատժի են ենթարկել երկու կանանց բռնաբարած տղամարդուն

Պրեմիեր լիգա․ 12-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ բանակցությունների

«ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Սպիտակ տուն

Հարձակում՝ Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար

ԱՄՆ-ն պլանավորում է ստուգել Բայդենի օրոք երկիր ժամանած գրեթե 200,000 փախստականներին

Երևանում մեկնարկել է Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության թեմայով համաժողովը

Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու

«Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ». Մարի Պետրոսյանը կիսվել է մարմնի վրա բռնության հետքերով ու նշել, որ ամուսնալուծվել է

Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. «Հրապարակ»