Bloomberg. Հայաստանի և աշխարհի ամենաթանկ ընկերության միջև գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը Կովկասում
Նոյեմբերի 22, 2025

Bloomberg. Հայաստանի և աշխարհի ամենաթանկ ընկերության միջև գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը Կովկասում

By Նոյեմբերի 22, 2025 6

Հայաստանի և Nvidia-ի գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում, գրում է Bloomberg-ը։

Հայաստանի տնտեսությունը մոտ 160 անգամ փոքր է արհեստական բանականության համար չիպեր արտադրող Nvidia-ի շուկայական կապիտալիզացիայից, որը կազմում է 4,5 տրիլիոն դոլար։ 

Կովկասյան փոքրիկ հանրապետությունն ու աշխարհի ամենաթանկ ընկերությունն այժմ կապված են այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը հավանություն տվեց արհեստական բանականության ոլորտի Firebird ստարտափի գերհամակարգչի ծրագրի համար Nvidia-ի չիպերի արտահանմանը։

Սա Դոնալդ Թրամփի վարչակազմի «չիպային դիվանագիտության» հերթական օրինակն է, որն օգտագործում է ԱՄՆ ազդեցությունը տեխնոլոգիաների հասանելիության միջոցով։ 

Հայաստանի հետ գործարքը կմեծացնի ԱՄՆ հետաքրքրությունը Կովկասի՝ աշխարհի ռազմավարական կարևոր հատվածի նկատմամբ, որտեղ երկար ժամանակ գերիշխում էր Ռուսաստանը։ 

Օգոստոսին Թրամփը հաստատեց իր դիրքորոշումը՝ Հայաստանի և հարևան Ադրբեջանի ղեկավարների հետ ստորագրելով համատեղ խաղաղության հռչակագիր, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածքի համար տասնամյակներ տևած պատերազմին։ 

Համաձայնագիրը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ տվեց Հայաստանի տարածքով Ադրբեջանը և Թուրքիային սահմանակից Նախիջևանը կապող տարանցիկ միջանցքի մշակման համար։ 

Դա կամրապնդեր Կովկասի՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև, Ռուսաստանը շրջանցող, առևտրային կամրջի դերը։ Բացի այդ, դա կընդլայներ հասանելիությունը կենտրոնասիական պետությունների հանքային և էներգետիկ հսկայական հարստություններին, որոնց առաջնորդներին Թրամփը փորձում էր սիրաշահել այս ամիս Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովում։ 

Մոսկվան վերահսկում էր բոլոր այդ երկրները մինչև 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը և պահպանում է տնտեսական ու քաղաքական զգալի ազդեցություն։ Սակայն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետ կապված անհանգստությունը դրդում է նոր գործընկերներ փնտրել, և Եվրոպական միությունը միանում է ԱՄՆ-ին ու Չինաստանին՝ ազդեցության համար պայքարում։

Արհեստական բանականությունը վերափոխում է համաշխարհային տնտեսությունը։ Չիպերի հասանելիության վերահսկողությունը Թրամփին հնարավորություն է տալիս աշխարհաքաղաքական հավասարակշռությունը թեքել հօգուտ Ամերիկայի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառով

Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը կքննարկվի Ժնևում

Իրանի գրաված լցանավը կապ ունի Ալիևի հետ. Reuters

Bloomberg. Հայաստանի և աշխարհի ամենաթանկ ընկերության միջև գործարքը կամրապնդի ԱՄՆ շահերը Կովկասում

Փարիզում ցույցեր են. պահանջում են Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը

Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ խաղաղության ԱՄՆ ծրագրին. Թրամփ

Իրանի նախագահը արժույթի դենոմինացիայի մասին հրամանագիր է ստորագրել

Եվրոպայում հերթական թանգարանն են կողոպտել

Պուտինը կարող է նոր շրջաններ այցելել

Եվրոպայում Ուիթկոֆին խորհուրդ են տվել «հոգեբույժի դիմել»

Լուկաշենկոն Թրամփի հետ պայմանավորվածությունների հիման վրա ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Զինյալները Նիգերիայում 303 աշակերտ և 12 ուսուցիչ են առևանգել կաթոլիկ դպրոցից․ ԶԼՄ

Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են, ռուբլին կայուն է․ Տարադրամի փոխարժեքներն այսօր

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

Կալասը բացահայտել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի երկու թակարդները