Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը
Նոյեմբերի 24, 2025

Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

By Նոյեմբերի 24, 2025 5

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կաթնայուղի փոխարինիչով, աղաջրային պանրի տեխնոլոգիայով պատրաստված կաթ պարունակող մթերքի՝ «Ջաջուռ» արտադրատեսակի, արտադրությունը (արտադրված՝ 11․11․2025թ․): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

 

Որոշման հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների արձանագրությունն է վտանգավոր սննդամթերքի արտադրության մասին, այն է՝ նշված արտադրատեսակի փորձաքննության ներկայացված նմուշը «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, այն համարվում է վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Խախտումը վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

Ուկրաինան այժմ գտնվում է ճգնաժամային իրավիճակում. սա չափազանց վտանգավոր է. Զելենսկի

Պայթյnւն և փլուզում Բաքվում

Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը փոփոխական է. Ռուբիո

Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ Արփինե Սարգսյան. Տեսանյութ

Մասկի ղեկավարած DOGE-ը վաղաժամ լուծարվել է․ Reuters

Երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել ոստիկանության կենտրոնակայանի վրա

Թթուջուրում բռնկված հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ

Քանի՞ պասկալ է իսկապես անհրաժեշտ ռոբոտ-փոշեկուլին. Պարզաբանում ենք ներծծման հզորությունը

Վրաստանից ՌԴ սահման տանող նոր ճանապարհի շինարարության ժամանակ փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր

Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու

Տաք նոյեմբերը կպահպանվի․ եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա