Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին բռնկված հրդեհը վերահսկելի է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհաշիջման աշխատանքները կատարում են 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։
Նշվում է նաև հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից։
Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների` Գեղարքունիքի մարզում այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։