Վրաստանում Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության ժամանակ՝ Ցկերե գյուղի մոտ հենապատի կառուցման ժամանակ սողանք է տեղի ունեցել, մահացել են Թուրքմենստանի և Չինաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Շինարարական ընկերության հինգ աշխատակից՝ Թուրքմենստանի և Չինաստանի քաղաքացիներ, մնացել են փլուզված զանգվածի տակ։ Հայտնաբերվել է չորս զոհի մարմին, իսկ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության խմբերը և ճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչները։ Սկսվել է հետաքննություն», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ դեպարտամենտի կայքի՝ Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագիծը նպատակ ունի բարելավելու տարածաշրջանի տրանսպորտային իրավիճակը և ապահովելու անվտանգ երթևեկություն ամբողջ տարվա ընթացքում։ Նոր մայրուղին, ենթադրաբար, կնվազեցնի ճանապարհորդության ժամանակն ու ծախսերը, կբարելավի երթևեկության անվտանգությունը, կբարձրացնի Վրաստանի տարանցիկ ներուժը և կխթանի զբոսաշրջությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ սահմանային անցակետ։
Նախագիծը ներառում է 23 կիլոմետր երկարությամբ, երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհի, հինգ կամուրջների և հինգ թունելների կառուցում, ինչպես նաև մեկ այլ կամրջի վերակառուցում։ Բացի այդ, կկահավորվեն հետիոտնային անցումներ, արահետներ և անասնապահական անցումներ։