Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
Նոյեմբերի 25, 2025

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

By Նոյեմբերի 25, 2025 9

Նանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից: 

Նանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ և բետոնապատ վանդակում։ Գրեթե մեկուկես տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, ինչպես նաև որևէ մասնագիտական կենդանաբուժական կամ բարեկեցիկ խնամքից, արջը բախվել էր ծանր հոգեբանական հետևանքների։ 

Հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը (անվերջ շրջապտույտներ, ճոճումներ)։ Այս վարքը, ըստ FPWC-ի մասնագետների, ուղղակիորեն ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման՝ առաջացած անհրաժեշտ պայմանների ու միջավայրի բացակայության հետևանքով։ 

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում սկսվեց նրա բարդ և երկարատև ապաքինման գործընթացը։ WRC-ում Նանարի համար ապահովել է. 

Տեղափոխվել է ընդարձակ, բուսականությամբ և թաքստոցներով ազատավանդակ, որը ներառում է նաև լողավազան՝ բնական բնազդները խթանելու համար։ 

Ստանում է անհատականացված կերակրման ծրագիր և մշտական կենդանաբուժական ու վարքագծային հսկողություն։ 

Չնայած անցյալի ծանր հետքերին, Նանարն այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը և ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ՝ ձմեռային քուն է մտնում։ 

«Նանարի պատմությունը ոչ միայն արջի փրկություն է, այլև հստակ դաս, որ վայրի կենդանիները ժամանցի առարկա չեն կարող լինել։ Նրա ապաքինումը ցույց է տալիս փրկարար կենտրոնի կենսական դերը՝ ապահովելու երկարաժամկետ բարեկեցություն նրանց համար, ում գերել է մարդը»,- ասում է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Նանարի պատմությունը միայն մեկն է այն տասնյակ արջերի պատմությունից, որոնք փրկվել են ծրագրի շրջանակում։ FPWC-ն կոչ է անում հանրությանը և լրատվամիջոցներին՝ աջակցել Կենտրոնի աշխատանքներին, որպեսզի Նանարը և մյուս փրկված կենդանիները շարունակեն ապրել անվտանգ և բարեկեցիկ պայմաններում։ Հիմնադրամը հիշեցնում է նաև, որ վայրի կենդանուն անազատության մեջ պահելն առաջացնում է ծանր հետևանքներ թե՛ կենդանու, թե՛ հասարակության և պետության համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հաքերները WhatsApp-ի միջոցով տարածում են Astaroth տրոյականը. Ինչպես ճանաչել և պաշտպանվել ZIP-թակարդներից

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում են, քան Վրաստանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Իրանում հրապարակնորեն մահապատժի են ենթարկել երկու կանանց բռնաբարած տղամարդուն

Պրեմիեր լիգա․ 12-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ բանակցությունների

«ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Սպիտակ տուն

Հարձակում՝ Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար

ԱՄՆ-ն պլանավորում է ստուգել Բայդենի օրոք երկիր ժամանած գրեթե 200,000 փախստականներին

Երևանում մեկնարկել է Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության թեմայով համաժողովը

Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու