Մեկնարկել է նոր ID քարտերի հումքի մեծածավալ տպագրությունը․ հաջորդիվ քննարկվելու է անձնագրերի արտաքին տեսքը (վիդեո)
Նոյեմբերի 25, 2025

Մեկնարկել է նոր ID քարտերի հումքի մեծածավալ տպագրությունը․ հաջորդիվ քննարկվելու է անձնագրերի արտաքին տեսքը (վիդեո)

By Նոյեմբերի 25, 2025 12

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական AN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ ՆԳՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին ու դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։ 

«Իրականում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, մանրակրկիտ կերպով դիտարկել ենք տարբեր տարբերակներ, որոնք մինչ այս պահը գործընկերների կողմից ներկայացվել են, բայց բնականաբար արտադրամասում պիտի տեսնեինք հենց բուն նկարագրով տպագրված տարբերակը, որպեսզի կարողանայինք վստահ լինել, որ դա այն նույնականացման քարտն է, որը Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է ունենալ և տպագրել։

Պետք է փաստեմ, որ այսօր ևս բազմաթիվ տարբերակներ ենք քննարկել, տարբեր փոփոխություններ ենք կատարել արտաքին նկարագրում, դիզայնում և ի վերջո հաստատել ենք վերջնական տարբերակը։ Ընդ որում, հենց այսօր արդեն իսկ մեկնարկել է հումքի մեծածավալ տպագրությունը», նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ 

Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները։ Անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին սպասվող նորարարություններին։ Նախարարը ծանոթացել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության բուն գործընթացին՝ նշելով, որ առաջնահերթությունը կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում Ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը: 

Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում, 2026 թվականի երկրորդ կիսամյակում կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար: 

«Հաջորդիվ անդրադառնալու ենք արդեն անձնագրերի արտաքին նկարագրին, և ի վերջո կարող եմ ասել, որ մենք մեր խոստացած ժամանակահատվածում կկարողանանք մեր քաղաքացիներին մատուցել այս ծառայությունները և տրամադրել բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր»,– նշել է նախարարը։ 

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը՝ ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման և փաստաթղթային անվտանգության մասով, և ընդգծել, որ այն էական դեր ունի Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ 

AN Group ընկերության արտադրամասի շահագործման ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկը դրական գնահատելով ՆԳՆ–ի հետ իրականացված համատեղ աշխատանքը, կարևորել է հատկապես արտադրական գործընթացների արդյունավետությունը, բարձր որակի ստանդարտների պահպանումը, անվտանգության ու տեխնիկական պահանջներին հետևելը։ 

Նա նշել է. «Հայկական պատվիրակության հետ հաջողությամբ իրականացրել ենք ID փաստաթղթերի արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական գործընթացները։ Մենք երկար տարիներ արտադրում ենք բարձրորակ նույնականացման փաստաթղթեր տարբեր երկրների համար և ես ուրախ եմ, որ մեր թիմը նաև Հայաստանի Հանրապետության համար կազմակերպեց արտադրության նախապատրաստական փուլը։ 

Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատասխանատու և համակարգված մոտեցումը վճռորոշ դեր է խաղում ոչ միայն հայկական ID քարտերի արտադրության հաջող մեկնարկի ապահովման, այլև երկարաժամկետ համագործակցության համար»։ 

Այցը հերթական անգամ վկայում է ներքին գործերի նախարարության և միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցության մասին։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում են, քան Վրաստանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Իրանում հրապարակնորեն մահապատժի են ենթարկել երկու կանանց բռնաբարած տղամարդուն

Պրեմիեր լիգա․ 12-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Արաղչին կուղևորվի Փարիզ՝ բանակցությունների

«ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է»․ Սպիտակ տուն

Հարձակում՝ Կիևի վրա. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքը հանվել է 28 կետանոց խաղաղության ծրագրից. Գերմանիայի արտգործնախարար

ԱՄՆ-ն պլանավորում է ստուգել Բայդենի օրոք երկիր ժամանած գրեթե 200,000 փախստականներին

Երևանում մեկնարկել է Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության թեմայով համաժողովը

Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու

«Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ». Մարի Պետրոսյանը կիսվել է մարմնի վրա բռնության հետքերով ու նշել, որ ամուսնալուծվել է

Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. «Հրապարակ»