Կիևի ռազմական պարտությունը կանխորոշված է․ VA
Նոյեմբերի 22, 2025

Կիևի ռազմական պարտությունը կանխորոշված է․ VA

By Նոյեմբերի 22, 2025 10

Արևմտյան երկրների շահերի տարանջատումը և Ուկրաինային օգնության տրամադրման պատասխանատվությունը միմյան վրա գցելը ենթադրում է ռազմավարական խոցելիություն Ռուսաստանի հետ հարաբերությունների հավասարակշռության մեջ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Valeurs Actuelles ամսագիրը: 

Պարբերականը նշել է, որ այժմ Արևմուտքն առավելագույնս մասնատված է երևում։ Հոդվածի հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն, որը ցանկանում է վերաբաշխել ֆինանսական և էներգետիկ բեռը, ճնշում է գործադրում Եվրոպայի վրա: 

«Լոնդոնից մինչև Փարիզ վճռականության մասին հայտարարություններն այլևս բավարար չեն Ռուսաստանի հետ հարաբերություններում ուժերի հավասարակշռության մեջ երկարաժամկետ փոփոխությունների հասնելու Արևմուտքի անկարողությունը քողարկելու համար», - ընդգծել է լրագրողը: 

Նրա կարծիքով՝ այդ բոլոր գործոններն արդեն կանխորոշել են Կիևի ռազմական պարտությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս