Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը սոցցանցում տեսանյութ է հրապարակել Optimus մարդանման ռոբոտների մասնակցությամբ, որոնք ցուցադրում են, թե ինչպես են նրանք կատարում մասնագիտական առաջադրանքներ և առօրյա գործողություններ։
Տեսագրության մեջ ռոբոտները կատարում են ոստիկանների, շտապօգնության աշխատակիցների, շինարարների եւ խոհարարների աշխատանքները։
Ձեռնարկատերը նախկինում հայտարարել էր Optimus ռոբոտների «բանակ» ստեղծելու ծրագրերի մասին՝ տարեկան մինչև մեկ միլիոն մոդել արտադրելով։