Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու
Նոյեմբերի 24, 2025

Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու

By Նոյեմբերի 24, 2025 9

Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով, հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի սկզբում, հայտնում է Times of Israel-ը։

 

«Մենք շարունակում ենք հարվածներ հասցնել ահաբեկչությանը մի քանի ճակատներում։ Այս հանգստյան օրերին Իսրայելի պաշտպանության բանակը հարված հասցրեց Լիբանանին, և մենք շարունակելու ենք անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի խոչընդոտենք «Հեզբոլլահ»-ին վերականգնելու իր կարողությունը մեզ սպառնալու համար», — ասել է Նեթանյահուն։

Շաբաթ օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին և հայտարարել, որ երկրի հարավում անօդաչու սարքերի հարվածների հետևանքով սպանվել են շարժման երկու անդամ։

 

Ըստ Նեթանյահուի, Իսրայելն առաջնորդվում է նմանատիպ ռազմավարությամբ նաև Գազայի հատվածում։

 

«Հրադադարից հետո ՀԱՄԱՍ-ը չդադարեց խախտել այն, և մենք գործում ենք համապատասխանաբար։ Նրանց կողմից եղել են մի քանի փորձեր ներթափանցելու մեր տարածք Դեղին գծից այն կողմ և վնասելու մեր զինվորներին։ Մենք վճռականորեն կանխել ենք դա և պատասխանել ենք՝ դրա համար հակառակորդը շատ բարձր գին է վճարել։ Շատ ահաբեկիչներ ոչնչացվել են, ինչպես նաև գերի են վերցվել Ռաֆահի թունելներում», — նշել է նա։

Իսրայելական ուժերը շաբաթ օրը ավիահարվածներ են հասցրել Գազային այն բանից հետո, երբ պաղեստինցի զինյալը կրակ է բացել Իսրայելի զորքերի վրա հատվածի հարավում։

Նեթանյահուի գրասենյակի տվյալներով, ավիահարվածների հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Վարչապետը նաև հերքել է այն պնդումները, թե Գազայի վերաբերյալ կարևորագույն որոշումներն ընդունվել են Վաշինգտոնի միջոցով։

«Բոլոր խոսակցությունները, թե մենք պետք է որևէ կողմի հավանությունը ստանանք, պարզապես լիակատար սուտ են։ Մենք գործում ենք՝ ոչ մեկի վրա չհենվելով։ Հարձակումը կանխելու անհապաղ գործողությունները Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնում է ավտոմատ կերպով։ Ինչ վերաբերում է պատասխաններին՝ դրանք անցնում են պաշտպանության նախարարի միջոցով և ի վերջո հասնում ինձ, և մենք որոշում ենք ընդունում անկախ որևէ արտաքին ուժից, ինչպես որ պետք է լինի։ Իսրայելը պատասխանատու է իր սեփական անվտանգության համար», — հավելել է Նեթանյահուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի խաղաղության ծրագրի համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը փոփոխական է. Ռուբիո

Կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ընկերության կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ․ Արփինե Սարգսյան. Տեսանյութ

Մասկի ղեկավարած DOGE-ը վաղաժամ լուծարվել է․ Reuters

Երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել ոստիկանության կենտրոնակայանի վրա

Թթուջուրում բռնկված հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ

Քանի՞ պասկալ է իսկապես անհրաժեշտ ռոբոտ-փոշեկուլին. Պարզաբանում ենք ներծծման հզորությունը

Վրաստանից ՌԴ սահման տանող նոր ճանապարհի շինարարության ժամանակ փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր

Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու

Տաք նոյեմբերը կպահպանվի․ եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա

Ռուս-ուկրաինական կարգավորման` Եվրամիության ծրագրի ամբողջական տեքստը

Թրամփը և Սթարմերը քննարկել են Ուկրաինայում խաղաղության գործընթացը

Սա լավագույն հանդիպումն ու օրն էր․ Ռուբիոն՝ Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին