Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մինչև տարեվերջ այցելել նոր շրջաններ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա դեռևս ժամանակացույցում չէ, բայց չի կարելի բացառել», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 20-ին Պուտինը այցելել է «Արևմտյան ափ» խմբավորման հրամանատարական կետերից մեկը և լսել է հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին զեկույցները։ Պետության ղեկավարին զեկուցվել է Կոստյանտինովկայում և Կրամատորսկի շրջանում, ինչպես նաև Կուպյանսկի շրջակայքում տիրող իրավիճակի մասին։